Թբիլիսիում ջերմ ընդունելություն ստացանք. կարծես տնային խաղ լիներ. Մեսի
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղի տպավորություններով, որը կայացել է Թբիլիսում և որում կատալոնացիները «Սևիլիային» հաղթել են 5:4 հաշվով:
«Ինձ բախտ վիճակվեց 2 գոլ խփել, և շատ ուրախ եմ, որ թիմը հաղթեց: Բոլորն շնորհակալ եմ աջակցության և նման ջերմ ընդունելության համար: Թվում էր, թե տանն ենք խաղում: Իրոք տպավորություն կար, որ մենք ենք դաշտի տերը:
Մեր խնդիրն է հաղթել և հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: Այսօրվա հաջողությունը մեծ նշանակություն ունի, որովհետև շատ կարևոր է նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը և այդկերպ մրցաշրջանը դրական սկսել: Բոլոր տիտղոսներն էլ գեղեցիկ են և դրանք նվաճելը հիանալի է»,- հայտարարել է արգենտինացին:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



