Վրաստանում հարգել են Թբիլիսիի հեղեղման զոհերի հիշատակը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ նախարարների կաբինետի անդամները կառավարության հունիսի 13-ի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիի 2015 թվականի հեղեղման զոհերի հիշատակը:
Մեկ տարի առաջ Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 21 մարդ, եւս երկուսը մինչ այժմ անհայտ կորած են համարվում: Ամենից ավելի հեղեղումից տուժել Է Թբիլիսիի կենդանաբանական այգին, որը կորցրել Է իր բնակիչների կեսին: Զոհվել են այգու երեք աշխատակիցներ:
Ինչպես լրագրողներին հայտնել են Թբիլիսիի կենդանաբանական այգու վարչակազմում, հունիսի 13-ին՝ հեղեղման տարելիցի օրը, այգի մուտքը բոլոր ցանկացողների համար կլինի անվճար, պլանավորված են մի շարք բարեգործական միջոցառումներ:
Ավելի վաԷ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել Է, որ կենդանաբանական այգին մինչեւ աշնան վերջը կհամալրվի աշխարհի տարբեր երկրներից բերված 100-ից ավելի կենդանիներով:
«Վերջերս Թբիլիսիի կենդանաբանական այգին համալրվեց 29 նոր կենդանիներով եւ թռչուններով, մինչեւ հունիսի 13-ը տարբեր երկրների կենդանաբանական այգիների օգնությամբ այստեղ որպես նվեր կբերվեն 46 կենդանիներ, իսկ ամռանը եւ աշնանը՝ 55»,-տեղեկացնում Է քաղաքապետարանը:
Նախքան տարերային աղետը կենդանաբանական այգում ապրում Էին 1115 բնակիչներ, այդ թվում՝ ձկներ ու սողուններ: Հունիսի 13-ի հեղեղման հետեւանքով սատկեց 281 կենդանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



