Քննիչի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, 2013 թվականի օգոստոսին մինչև իր բնակարանում խուզարկություն կատարելը, նա խապես տեղեկացրել է կատարվելիք քննչական գործողության մասին և առաջարկել է իրեն թաքցնել կասկածելի իրերը, որից հետո քննիչը բնակարանը խուզարկել է մակերեսորեն:
Բացի այդ, իր դեմ բողոք ներկայացրած Նաիրա Մ.-ի հետ կատարված առերես հարցաքննության ընթացքում նույն քննիչը թույլ չի տվել իրեն օրենքով սահմանված կարգով օգտվել հարցեր տալու իր իրավունքից, փոխարենը՝ արտոնություններ է ընձեռել Նաիրա Մ.-ին' հիշյալ հարցաքննության ընթացքում ուղղորդելով վերջինիս:
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:



