Ռուսաստանի և Չինաստանի ռազմական հզորության վերածնունդը ԱՄՆ զինծառայողների առաջ խնդիր է դնում պատրաստվել «ապագայի պատերազմներին». The New York Times
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի և Չինաստանի ռազմական հզորության վերածնունդը ամերիկացի զինծառայողների առաջ խնդիր է դնում պատրաստվել «ապագայի պատերազմներին», որոնց դեպքում հատկանշական է լինելու խոշոր բանակների ստեղծումն ու մեծ թվով ճակատների բացումը: РИА Новости-ի փոխանցմամբ` նման կարծիք է հրապարակել The New York Times-ի թղթակից Հելեն Քուփերը:
Հոդվածի հեղինակի կարծիքով` վերջին 15 տարում ամերիկացի զինվորականները գործողություններ են իրականացրել միայն վատ սպառազինված ապստամբների և չհամակարգված ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Սակայն այժմ նրանք ստիպված կլինեն «կրկին սովորել դիմակայել մեծ բանակներին»:
Հեղինակի կարծիքով՝ պատերազմ վարելու հմտությունների վերապատրաստումն անհրաժեշտ է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ուժի ամրապնդման, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի անկանխատեսելիության պատճառով:
Ըստ ամերիկյան պարբերականի` դրա համար ԱՄՆ-ում նոր սերնդի զորավարժություններ են անցկացվում` ուղղված «ապագայի հիբրիդային պատերազմներին» դիմակայելուն, որի ներքո ԱՄՆ-ում ընկալում են «սովորական մարտերի, ապստամբությունների և կիբերսպառնալիքների ամբողջականությունը»:



