Սիրիայի Իդլիբ քաղաքում ավիահարվածների հետևանքով 21 խաղաղ բնակիչ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Իդլիբ քաղաքի շուկայի ուղղությամբ կիրակի իրականացված ավիահարվածների հետևանքով 21 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 5 երեխա: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` մեջբերելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալները:
Ըստ իրավապաշտպան կառույցի տվյալների` դեռ պարզ չէ, թե ով է ավիահարվածներ իրականացնում «Ալ-Կաիդա» խմբավորման վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան նահանգի մայրաքաղաքի ուղղությամբ:
Դիտորդական կենտրոնը, ուսումնասիրելով ներգրավված ինքնաթիռների ու զինամթերքի տեսակը, փորձում է պարզել, թե սիրիական, ռուսական ու ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերից որ մեկն է իրականացրել հարձակումը:
Նշվում է, որ ավելի քան 280 000 մարդ է սպանվել և միլիոնավորները տեղահանվել են Սիրիայում 2011-ին քաղաքացիական պատերազմի բռնկվելուց ի վեր:



