Քլինթոնը և Թրամփը մեկնաբանել են Օռլանդոյի կրակոցները
МЕЖДУНАРОДНОЕԱՄն նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը արձագանքել են Օռլանդո քաղաքի գիշերային ակումբի հրաձգությանը, որտեղ զոհվել է 20 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Արթնացա և լսեցի կործանարար նորություն Ֆլորիդայից: Քանի դեռ սպասում ենք լրացուցիչ տեղեկության, իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են այդ հրեշավոր գործողությունից»,- գրել է Քլինթոնը Twitter-ում:
Իր հերթին, Թրամփը այն անվանել է «շատ վատ» իրադարձություն, որտեղ շատ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Նա նաև գրել է, որ ոստիկանությունը հետաքննում է հնարավոր ահաբեկչությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անհայտ անձի կողմից հրաձգության հետևանքով Օռլանդոյի Pulse գեյ ակումբում զոհվել է շուրջ 20 մարդ, 42-ը` հոսպիտալացվել: Ոստիկանությունը ակումբից դուրս է բերել 30 մարդու:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



