Անհայտ անձիք ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակել ու պատանդներ են վերցրել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձիք կրակ են բացել ու պատանդներ վերցրել:
Ինչպես տեղեկացնում РИА Новости գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Pulse նույնասեռականների ակումբում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ:
New York Daily News-ը, ականատեսների հղումով, նշում է, որ կրակողները երկուսն են եղել:
Սա մեկ օրում Օռլանդոյում տեղի ունեցած երկրորդ աղմկահարույց միջադեպն է՝ զենքի գործադրմամբ:
Նախօրեին տղամարդը կրակել էր «Ձայնը» շոուի աստղ ՔՐիստինա Գրիմիին, երբ նա համերգից հետո ինքնագրեր բաժանելիս էր եղել երկրպագուներին: Ստացած վնասվածքներից երգչուհին հիվանդանոցում մահացել էր:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



