Բրյուսելում ուժեղ անձրեւը հանգեցրել է ջրհեղեղի
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում ոչ երկարատեւ բայց շատ հորդառատ անձրեւը հանգեցրել է ջրհեղեղի, մի շարք թունելներ մնացել են ջրի տակ։
Բրյուսելի թունելները գործում են գերբեռնված պայմաններում եւ քաղաքի կարեւոր ենթակառուցվածքներն են։ Մի քանի առանցքային թունելներ փակվել են վերանորոգման նպատակով, ուստի ջրհեղեղն էլ ավելի է սրել վարորդների ու քաղաքի իշխանությունների խնդիրները։
Բարեբախտաբար, դա տեղի է ունեցել գիշերը, երբ մեքենաների հոսքը զգալիորեն նվազում է։
Բրյուսելի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է շուրջ 30 բրիգադների մասին, որոնք աշխատում են հեղեղումների հետեւանքների վերացման ուղղությամբ։
Ջրհեղեղը չի խոչընդոտել մետրոյի եւ վերգետնյա տրանսպորտի աշխատանքին։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



