Լife.panorama.am-ը գրում է.
Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ: Դեռ վաղ ժամանակներից հայտնի է այս մթերքի օգտակարությունը: Գոյություն ունեն հարյուրավոր խոհարարական և կոսմետիկ բաղադրատոմսեր, որոնց հիմնական բաղադրամասը մեղրն է: Այն օգտագործվում է նաև վարսերի և գլխամաշկի խնամքի ժամանակ:
Այսօր կան մեղրի հիմքով պատրաստված բազմաթիվ կոսմետիկ միջոցներ: Սակայն կանանց մեծ մասը նախընտրում է ինքնուրույն պատրաստել մեղրով տարբեր տեսակի սնուցող դիմակներ, որոնց օգտագործման դեպքում վարսերը ստանում են առողջ փայլ, փափկություն, ծավալ և ամուր մազարմատներ: Բացի այդ, մեղրով պարաստված որոշ դիմակների հաշվին դուք կարող եք բնականոն կերպով ձեր վարսերի գույնը մի քանի երանգով բացել:
Մեղրը պարունակում է B խմբի բոլոր վիտամինները, որոնց շնորհիվ օժտված է հակաբակտերիային և հակասնկային հատկություններով: Դրանք օգնում են ախտահանել գլխամաշկը: Մեղրը հարուստ է նաև հակաօքսիդանտներով և հակամանրէային հատկություններով, որոնց հաշվին բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը և արագանում են մաշկի վերականգնման հատկությունները:



