Աֆղանստանի հյուսիսում զինվորականներն առնվազն 15 զինյալ են ոչնչացրել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանական բանակը հյուսիսային Բահլան նահանգում ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել է առնվազն 15 զինյալ: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ աֆղանական զինյալների ներկայացուցիչ Նասրաթուլլա Ջամշիդին տեղեկացրել է նաև առնվազն 5 վիրավոր զինյալի մասին: Նրա խոսքով՝ գործողությունն երն ընթացել են նահանգի երեք շրջաններում և կշարունակվեն այնքան, մինչև բանակն այնտեղից դուրս հանի բոլոր զինյալներին:
Իրավիճակն Աֆղանստանում զգալի վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որ ավելի վաղ գրավել էր երկրի գյուղական շրջանները, հարձակումներ է իրականացրել նաև խոշոր քաղաքների վրա: Բացի այդ՝ տարածաշրջանում աճել է «Իսլամական պետության» ազդեցությունը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



