Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ երեք փոխնախարարների կրճատումից գյուղոլորտը չի տուժի
ЭКОНОМИКАՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ փոխնախարարների կրճատումը նախարարության աշխատանքների վրա չի ազդի:
«Մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են, միառժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով Գյուղատնտեսության երեք փոխնախարարների պաշտոնից ազատմանը` ասաց Սերգո Կարապետյանը:
Հարցին` դրա համար է նախարարը նախապատվությունը տվել երիտասարդ կադրերին, Սերգո Կարապետյանն ասաց. «Այո, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



