Ակտոբեում գործել են սալաֆիզմի հետևորդներ. Նազարբաև
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում, որտեղ հունիսի 5-ին հարձակումներ են իրականացվել զենքի խանութների և զորամասի վրա, գործել են սալաֆիզմի հետևորդներ: Այդ մասին երկրի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Մենք արդեն գիտենք, որ դա ոչ ավանդական կրոնական հոսանքի՝ սալաֆիզմի հետևորդների ահաբեկչական խումբ է եղել»,- ասել է նա՝ ահաբեկիչների հարձակումներն անվանելով «անիմաստ և դաժան»:
«Ապահովելով երկրում կրոնի ազատությունը, մենք միևնույն ժամանակ մտադիր ենք վճռական պատասխան տալ բոլորին, ովքեր թաքնվելով կրոնական կարգախոսների տակ, կփորձեն ցնցել երկրում իրավիճակը»,- հայտարարել է երկրի նախագահը:
Նա հավելել է, որ Ակտոբեում ոչնչացվել են գրեթե բոլոր ահաբեկիչները:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



