Սփյուռքի նախարարությունը հեռակոնֆերանս է անցկացրել Լիբանանի հայ համայնքի կառույցների հետ
ОБЩЕСТВОՀՀ սփյուռքի նախարարությունում հունիսի 10-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Բեյրութից կապ հաստատեցին Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության հյուպատոս Աշոտ Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համայնքին բարձր կազմակերպվածության, համահայկական ծրագրերին և ազգաշահ ձեռնարկներին ակտիվ մասնակցելու համար:
Նա անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևն ընդունելու փաստին և նշեց. «Ճանաչելով իր մեղսակցությունը՝ Գերմանիան օրինակ ծառայեց Թուրքիային: Այս ճանաչումը նաևնախադեպ դարձավ այլ ազգերի ցեղասպանությունների ճանաչման համար: Դեռ երկար ժամանակ կպահանջվի՝լիարժեք վերլուծելու ընդունված փաստաթուղթը Ö ‡, կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Լիբանանում նույնպեսկազմակերպվի քննարկում այս թեմայով»:
Նախարարը խոսեց Բունդեսթագի որոշման վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների ոչ համարժեք արձագանքի մասին:«Ցավոք, Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ազգային փոքրամասնությունների հանդեպ», - նշեց նախարարը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը գրավելու Բաքվի ծրագրերը տապալվեցին մեր բանակի արագ համախմբման և հզոր հակահարված տալու շնորհիվ: «Մենք տեսանք Թուրքիայիանթաքույց աջակցությունը ադրբեջանական այս նոր ագրեսիային: Ցավոք, մեր հաղթանակը շուրջ հարյուր մարդուկյանք արժեցավ: Նրանցից ամեն մեկի կորուստն անդառնալի ցավ է մեզ համար»,- ասաց նա:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի բոլոր համայնքներին՝ Արցախին աջակցելու համար: «Մեծ էր նաև Լիբանանի հայ համայնքի համախումբ օգնությունն Արցախին: Արցախն իր թիկունքում զգացհզոր Սփյուռքի ներկայությունը», - նշեց նա:
Այնուհետև նախարարը խոսեց Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին և ընդգծեց, որ մեր հայրենակիցներն իրենց հետ աշխատանքի նոր մշակույթ բերեցին Հայաստան: «Սիրիահայերի կրթական, մշակութային և սոցիալականինտեգրման խնդիրներն ամբողջությամբ լուծված են, միայն տնտեսական ինտեգրման հարցում ունենք որոշակիդժվարություններ», - ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:
Շնորհակալություն հայտնելով հեռակապի միջոցով անմիջական շփում հաստատելու հնարավորության համար՝ դեսպան Սամվել Մկրտչյանը բարձր գնահատեց նման ձևաչափով համայնքների հետ կապերն ամրապնդելու և առկա խնդիրները լուծելու Սփյուռքի նախարարության աշխատաոճը: Նա նշեց. «Մենք անպայման ի նկատի կունենանք Ձեր բոլոր դիտողություններն ուառաջարկները, հատկապես նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցելու ուղղությամբ»:
Այնուհետև հեռակոնֆերանսի մասնակիցները քննարկեցին համայնքային խնդիրներին, «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և նախարարության մյուս ծրագրերին Լիբանանի հայ համայնքի մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:



