Կարտոֆիլի շերտերը պանրով
ЛАЙФԲաղադրիչներ
- կարտոֆիլ - 800 գր
- սխտոր - 3 պճեղ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- սոխ - 1 գլուխ
- պանիր պարմեզան - 50 գր
- կիտրոն - 1 թ/գդ (կեղև)
- ուրց - 5-6 ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
-
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 4: Այս ուտեստի համար կարտոֆիլը չենք կեղևազատում, այլ լավ լվանում ենք, բայց ցանկության դեպքում, կարելի է նաև կեղևազատել։
Կարտոֆիլը երկարությամբ կտրատում ենք և լցնում ամանի մեջ։ Ավելացնում ենք բուսայուղը, աղը, պղպեղը, աղացած սոխը և 2 պճեղ ճզմած սխտորը։
- Խառնում ենք և տեղափոխում հրակայուն ամանի մեջ։

- Տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը և, պարբերաբար խառնելով, մոտ 45-60 րոպե եփում ենք մինչև կարտոֆիլը փափկի։
Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, պանիրը քերում ենք, ավելացնում ենք կիտրոնի քերած կեղևը, մնացած սխտորը և ուրցի տերևները։
- Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ, կարտոֆիլի վրա ենք ավելացնում պանրային խառնուրդը, և խառնում ենք։

- Ջեռեփուկը դնում ենք ջեռոցի մեջ և թողնում ենք պանիրը հալչի։
Մատուցում ենք։
Ի դեպ, կարտոֆիլի ջեռեփուկի վրա կարող ենք պարմեզանի փոխարեն այլ պանիր ցանել, կարևորը, որ այն ջեռոցում հալչի։ Այն շատ լավ լրացում է մսային ուտեստներին
- Չափաբաժինները` 4: Այս ուտեստի համար կարտոֆիլը չենք կեղևազատում, այլ լավ լվանում ենք, բայց ցանկության դեպքում, կարելի է նաև կեղևազատել։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



