Հավի թևիկներ վուսթերյան սոուսով
ЛАЙФԲաղադրիչներ
- հավի թևիկ - 1,5-1,8 կգ
- սոյայի սոուս - 80 մլ
- բուսայուղ - 40 մլ
- սոուս վուսթերյան - 15 մլ
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 6:
Այս բաղադրատոմսում առկա մարինադը շատ ունիվերսալ է, կարող ենք դրանով համեմել սթեյքերը, հավի թևիկներն ու բդիկները, ինչպես նաև խոզի միսը։ Այդ մարինադով համեմված միսը կարող ենք դնել ջեռոցում, կարող ենք նաև գրիլի վրա տապակել։
Բաղադրատոմսի մեջ աղ և հավելյալ համեմունքներ հարկավոր չեն, քանի որ այդ ամենը սոուսների մեջ արդեն կա:
Մարինադի բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և պատառաքաղով հարում ենք մինչև սոսնձանման զանգված ստանանք։
- Թևիկները հոդից 2 մասի ենք կիսում. թևիկների բարակ հատվածը պահում ենք ապուրի մեջ օգտագործելու համար, իսկ հաստ մասը դնում ենք ամանի մեջ, վրան մարինադ ենք ավելացնում և խառնում։

- 45-60 րոպե, պարբերաբար խառնելով, մարինացնում ենք։
Տեղափոխում ենք հրակայուն ամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 45-60 րոպե եփում ենք մինչև թևիկները պատրաստ լինեն։ Եփվելու ընթացքում վրան պարբերաբար մարինադ ենք ցողում։
Մատուցում ենք։
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



