Էրդողանը կիսատ է թողել ԱՄՆ այցն ու վերադարձել Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մեկնել էր Միացյալ Նահանգներ հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին վերջին հրաժեշտը տալու համար, այցը կիսատ թողնելով վերադարձել է հայրենիք:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նշվում է, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր և Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:
Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



