Կորցրե՞լ եք հեռախոսը․ ինչպես այն գտնել, եթե անգամ անջատված է հեռախոսի ձայնը
ЛАЙФՉկա մեկը, ով լավագույնը գոնե մեկ անգամ չի կորցրել բջջային հեռախոսը տանը։ Այդ ժամանակ ստիպված եք փնտրել ողջ տնով մեկ կամ եթե ունեք մեկ այլ հեռախոս, փորձում եք զանգահարել և գտնել այն ձայնի միջոցով։
Սակայն ի՞նչ անել, եթե հանկարծ այդ պահին հեռախոսի ձայնն անջատված է։ Այս իրավիճակը ևս ծանոթ է շատերին։ Ահա ներկայացնում ենք մի հարք, որի միջոցով կկարողանաք հեշտությամբ գտնել հեռախոսը, որի համար անհրաժեշտ է համակարգիչ կամ այլ միջոց՝ համացանցին միանալու համար։ Այս հնարքը գործում է ինչպես iPhone-ի, այնպես էլ Android համակարգով աշխատող հեռախոսների համար։
Ի՞նչ անել՝
1․Համակարգչով այցելեք icloud.com և մուտքագրեք Ձեր Apple ID-ն։ Եթե օգտագործում եք Android հեռախոս, ապա այցելեք «Google Device Manager»։
2․Ընտրեք գտնել իմ հեռախոսը՝ «Find my iPhone» և ծառայությունը կտեղայնացնի ձեր հեռախոսը։
3․Ընտրեք ձեր հեռախոսը քարտեզի վրա և սեղմեք (i) կոճակը։
4․Ընտրեք «Play Sound» տարբերակը, որի միջոցով հեռախոսի ձայնը կմիանա, եթե անգամ այն ցածրացված էր, սակայն այն կլինի ցածր։
5․Այժմ արդեն ձայնի միջոցով կարող եք գտնել հեռախոսը։



