Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ` հունիսի 10-ի համար

ЛАЙФ

Խոյ: Կրևոր որոշումներ կայացնել չարժե: Մինչ կեսօր հանդիպումներ մի ծրագրեք: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է , ֆինանսական  ձախողումների հավանականությունը՝  ևս: Զգացմունքային դաշտն անկայուն է, չափազանց զգայուն եք, ամեն բան սրտին մոտ եք ընդունում, ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծում: Կարող եք ապավինել մտերիմ մարդկանց աջակցությանը, ովքեր ձեզ շատ լավ են ճանաչում, հարգում են ձեր զգացմունքները և շատ նրբանկատ են իրենց մեկնաբանությունների, նկատողությունների մեջ:

Ցուլ: Թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Կհասկանաք և լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ:Կհաջողվի արագ որոշումներ կայացնել, կողմնորոշվելու հարցում ժամանակ չեք կորցնի և լավ արդյունքների կհասնեք:Մրցակիցների հետ պայքարից հաղթող դուրս կգաք: Անցյալում ծագած խնդիրները կանհանգստացնեն: Նոր գործեր մի ձեռնարկեք: Մտերիմները կդրդեն ձեզ ակտիվ գործողությունների, ինչը փոքր-ինչ կնյարդայնացնի, տրամադրությունը կփչացնի:

Երկվորյակ: Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարիք չկա ջանքեր գործադրել ցանկալի արդյունքների հասնելու համար: Դրան կնպաստեն ոչ միայն դրական միտումների ազդեցությունը, այլ նաև հնարավորությունները ճիշտ գնահատելու, պատրանքներին տուրք չտալու ձեր ունակությունը: Հարմար օր է ոչ պաշտոնական շփումների համար, անգամ գործնական հարցերը ճիշտ է քննարկել ոչ աշխատանքային միջավայրում: Հանդիպման համար այնպիսի վայր ընտրեք, որտեղ ձեզ առավել ազատ կզգաք:Կարճ, գործնական ուղևորությունները լավ կանցնեն:

Խեցգետին: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե անգամ խնդիրներ ծագեն, ապա դրանք, առանց աջակցության էլ , հաղթահարելի են :Ձեզ վստահ կզգաք, քանի որ գիտեք՝ ամենաազդեցիկ հակառակորդներն էլ  այսօր ձեզ չեն վնասի: Բարեկամուհիների հետ հնարավոր են տարաձայնություններ, թույլ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել չի ստացվի: Կհաջողվի զերծ մնալ լուրջ վեճերից, եթե ստուգեք ստացված տեղեկությունները, և որևէ մեկի ազդեցության տակ չընկնեք:

Առյուծ: Իրադարձություններով հագեցած, լարված օր է սպասվում:Սակայն ժամանակը և ուժերը ճիշտ բաշխելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Համառություն և նպատակասլացություն դրսևորեք, հատկապես, եթե հարցը վերաբերում է մասնագիտական առաջընթացին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության , ազդեցիկ  գործընկերների հետ: Զգացմունքներով մի առաջնորդվեք, որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում ՝  ռոմանտիկ բնույթի: Սիրո առաջարկություն, կամ ժամադրության հրավեր կստանաք: Եթե գործի դնեք ձեր անսպառ երևակայությունը, ապա շատ միջոցներ կգտնեք սիրելիին զարմացնելու համար:

Կույս: Օրվա սկիզբը կարող է ձանձրալի թվալ, հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր այս ժամանակահատվածում մի շարք հանդիպումներ են ծրագրել:Ստիպված կլինեք շատ ջանքեր գործադրել զրուցակցին հասկանալու, նրա հետ համաձայնության գալու համար: Կեսօրին հոգնածություն կզգաք, փորձեք թուլանալ և վերականգնել ուժերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ինքնուրույն աշխատելու համար: Կարող եք զբաղվել ընթացիկ խնդիրներով, նաև ստեղծագործական գործունեություն ծավալել: Ձեզ ինքնավստահ ու ազատ  կզգաք: Առավել լավ արդյունքների կհասնեն նրանք , ովքեր կանտեսեն շրջապատի կարծիքը:

Կշեռք: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ  համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն: Կենսական ներուժը մեծ է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

Կարիճ: Հնարավորինս  շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները,և, միևնույն ժամանակ,  շատ կարևոր տեղեկություններ կստանաք: Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են:Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Աղեղնավոր: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողությանը: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ծայրահեղ ուշադրություն պահանջող  գործեր ձեռնարկել:

Այծեղջյուր: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները, գնահատել ձեր վարքագիծը, դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած  դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Այծեղջյուրները կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Ջրհոս: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է՝ հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել,մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է : Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում : Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Ձկներ: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները: Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը՝  նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: 

ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»