Հեշտ համեղ և արագ.Պանրով կրեկեր
ЛАЙФԲաղադրիչներ
- կարագ - 100գր
- ալյուր - 100գր
- պանիր - 100գր (չոր տեսակի)
- ձու - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Սառնարանում սառեցրած կարագը դանակով լավ մանրացնել ալյուրի հետ, ավելացնել քերած պանիրը և ձվի դեղնուցը:

- Թեթևակի խառնել ստացված զանգվածը, քանի դեռ կարագը չի հասցրել հալչի, ապա խմորին գնդի տեսք տալ, փաթաթել ցելաֆանով և տեղափոխել սառնարան 30րոպեով:
Հանել խմորը սառնարանից, ձեռքերով թեթևակի հունցել այն, ապա բաժանել 2 մասի: Ամեն մասը առանձին բացել, գրտնակով:
- Ապա կտրատել եռանկյունաձև խմորներ:
Ամեն եռանկյունու վրա հյութի ձողիկով անցքեր անել՝ տալով նրան պանրի տեսք:
- Ջեռոցի տապակը պատել պերգամենտային թղթով, վրան շարել եռանկյունաձև խմորները:

- Թխել ջեռոցում 10րոպե 180աստիճանում:

Ի դեպ, պանրով կրեկեր կարելի է պատրաստել նաև որպես գարեջրի խորտիկ:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



