Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ մի փոքր կմեծանամ ու հասուն դիմագծեր կունենամ, այդ ժամանակ կմտնեմ քաղաքականություն. Լիա Զախարյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լիա Զախարյանն, ում արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին չենք տեսնում, շուտով կրկին կվերադառնա աշխատանքային ակտիվ գործունեության: Life.panorama.am-ին Լիան պատմել է ոչ միայն աշխատանքային պլանների, այլեւ անձնական կյանքի մասին:

Լիա, արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին Ձեզ չենք տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:

- Վերջին շրջանում ու հիմա եւս դասերիս մեջ եմ կենտրոնացել: Քանի որ սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ պետպատվերի շրջանակենրում, մեծ պատասխանատվություն էր քննություններս գերազանց հանձնել, ինչն ինձ կարծես թե հաջողվում է:

Իսկ նկարահնման գործընթացին  վերադառնալու պլաններ կամ առաջարկներ չկա՞ն:

- Իհարկե, կան, քանի որ ինքս էլ շատ եմ կարոտել այդ ողջ գործընթացին: Հիմա երեք տարբեր նախագծերի կողմից առաջարկներ ունեմ, որոնց մասին նախապես տեղեկություններ հայտնելու իրավունք չունեմ, միայն կարող եմ նշել, որ երկուսը՝ հեռուստասերիալներ են, մեկը՝ սիթքոմ: Դեռեւս չգիտենք, թե ո՞ր նախագիծը կընդունվի հեռուստաընկերությունների կողմից, բայց մի բան հաստատ է՝ շուտով ես կրկին էկրաններին կլինեմ:

Լիա, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց հումորային սերիալով, բայց ընթացքում Ձեզ հանդիպեցինք նաեւ լուրջ հեռուստասերիալում: Հետաքրքիր է՝ ինքներդ ո՞ր ժանրին եք ավելի շատ նախապատվություն տալիս:

- Այս հարցին մի փոքր կդժվարանամ պատասխանել: Վերջերս թե թատրոնում, թե սերիալում լուրջ կերպարներով հանդես եկա ու հիմա երեւի ավելի շատ կցանկանայի կրկին հումորային կերպարով ներկայանալ: Ընդհանուր առմամբ՝ իմ ներսում հումորը մեծ դեր ունի, ինձ հաճելի է ժպիտ պարգեւել մարդկանց:

Լիա, կար շրջան, որ աշխատում էիք «Դար21» հեռուստաընկերությունում, այնտեղ անգամ Ձեր հեղինակային հաղորդումը ստեղծեցիք. ինչո՞վ էր պայմանավորված այդ աշխատանքից հրաժարվելը:

- Ոչ մի հատուկ պատճառ չկա, պարզապես այդ շրջանում շատ մեծ էր զբաղվածությունս, թատրոնում պրեմիերաներ ունեի, բացի այդ քննական շրջան էր սկսվում ու ես պարզապես չէր հասցնում: Ինձ համար մի փոքր հեշտ էր այդ աշխատանքից հրաժարվելը, քանի որ իմ ստեղծած նախագիծը՝ «Սթար-դուետը», արդեն մեկնարկել էր, ուներ ճաաչում ու վարկանիշ, բյաց իհարկե, այս առումով եւս դժվարություն ունեցա, թեպետ հետեւեցի հաղորդման ընթացքին, որն առանց ինձ էլ ճիշտ հունով ընթացավ, հուսամ՝ աշնանը կլինի նաեւ երկրորդ  եթերաշրջան, քանի որ այն հաջողված նախագիծ է:

Լիա, գիտեմ, որ Ձեզ հետաքրքրում է նաեւ քաղաքականությունը, մի ընթացք կար անգամ, որ փորձաշրջան էիք անցնում ՀՀ Կառավարությունում: Հիմա հրաժարվե՞լ եք այդ ոլորտից:

- Կսրծում եմ՝ ես երբեք էլ չեմ կողմոնորշվի այս հարցում, քանի որ ինձ անընդհատ ձգում է թե քաղաքականությունը, թե դերասանական արվեստը:

Բայց ի՞նչ եք կարծում, հանրությունը վստահո՞ւմ է իգական սեռի երիտասրադ ու գեղեցկադեմ քաղաքական գործիչներին:

- Կարծում եմ՝ չկա այնպիսի ասպարեզ, որտեղ մուտքը պետք է փակ լինի երիտասրադ ու գեղեցկադեմ աղջիկների համար: Ոչինչ, ես հեռակա կարգով փորձ ձեռք կբերեմ, իսկ երբ մի փոքր կմեծանամ ու հասուն դիմագծեր կունենամ, այդ ժամանակ կմտնեմ քաղաքականություն:

Լիա, բացի ուսանողական թատրոնից որեւէ թատրոնի աշխատակից դառնալու ծրագրեր չունե՞ք:

- Ոչ դեռեւս նման պլաններ չունեմ, քանի որ դա ինձ համար մեծ պատասխանատվություն կլինի: Հնարավոր է, որ մի փոքր էլ սովորեմ, ավելի հասուն ու պրոֆեսիոնալ դառնամ եւ լավ առաջարկի դեպքում ես էլ նվիրվեմ թատրոնին: Պարզապես ես դեռ զգում եմ, որ թատրոն մուտք գործելուն պատրաստ չեմ, դրա համար ես պետք է համապատասխան գիտելիք ու կամք ունենամ:

Լիա, չեմ կարող չանդրադառնալ Ձեր անձնական կյանքին, գիտեմ, որ արդեն գտել եք նրան, ում կողքին Ձեզ լիարժեք եք զգում: Կպատմե՞ք սիրելիի մասին:

- Իմ սիրելին ուժեղ ու խելացի տղամարդ է, ումից շատ բան ունեմ սովորելու: Նա հենց այնպիսին է, ինչպիսին ես պատկերացնում էի իմ կողակցին: Այս թեմայի շուրջ դեռեւս այսքանը, բայց  անձնական կյանքիս մասին առավել մանրամասն խոստանում եմ առաջինը կիսվել Life.panorama.am-ի հետ:

ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»