Սպանված բեզոարյան այծը հայտնաբերվել է որսագողի «ՎԱԶ-2103» ավտոմեքենայում
ОБЩЕСТВОՈստիկանության Վայոց ձորի վարչության աշխատակիցները որսագողություն կատարելու համար բերման են ենթարկել Եղեգնաձորի բնակիչ Սևակ Բաբայանին, իսկ սպանված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վազ 2103 մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկա նները Բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արփի գյուղի սկզբնամասից կասկածելի «Վազ 2103»-ը վարորդով, ուղևորով բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, մեքենայի զննությամբ էլ հայտնաբերել են գողոնը: Ըստ Բաբայանի` բեզոարյան այծը գիշերն ինքն է որսացել Վայոց ձորի Գնիշիկ գյուղի հատվածից` հորը պատկանող 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով:
Սպանված կենդանին և հրացանն առգրավված են, քննությունը շարունակվում է:



