Ահա՝ ինչին պետք է ուշադրություն դարձնել կոշիկ գնելիս
ЛАЙФԿոշիկ գնելիս հետևեք հետևյալ 4 խորհուրդներին:
1. Կոշիկներն ավելի լավ է գնել երեկոյան
Կոշիկները ճիշտ է գնել երեկոյան, քանի որ երեկոյան ոտքերը ուռած են և առավոտյան գնած կոշիկը, որը կարող է հարմարավետ լինել, երեկոյան կսեղմի:
2. Երկու ոտքերից ընտրիր մեծը
Կոշիկը պետք է ընտրել մեծ ոտքի չափով, քանի որ երկու ոտքերի չափերը իրականում մի փոքր տարբերվում են: Այդ իսկ պատճառով պետք է փորձել մի քանի չափի կոշիկ, որպեսզի երկու ոտքն էլ իրենց հարմարավետ զգան:
3. Կոշիկը ընտրեք՝ պատկերացում ունենալով, թե երբ եք այն կրելու
Կոշիկ ընտրելիս անհրաժեշտ է պատկերացում ունենալ, թե որտեղ և ինչ հետ այն կրելու: Ձեզ դժվար կլինի ամբողջ օրը ման գալ բարակ կրունկ ունեցող կոշիկներով, այդ նպատակով ընտրեք հարմարավետ կոշիկ:
5. Ոտքերը մեծանում են
Հիշեք, որ ոտքերը երկարում և լայնանում են, այդ իսկ պատճառով ամեն 2 տարին մեկ չափեք Ձեր ոտքը, առավել ևս այն դեպքում երբ Դուք կոշիկ եք գնում ինտերնետի օգնությամբ, այլ ոչ թե խանությում:



