Վեց միլիոն դրամ Մուշեղ Պետոյանին՝ նիստերից բացակայելու համար
ЭКОНОМИКА
ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ-ի տարեկան հայտարարագիրը:
Մուշեղ Պետոյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 140 հազար ԱՄՆ դոլար եւ 106 միլիոն դրամ: Վերջինս պատգամավորի պաշտոնը զբաղեցնելու համար ստացել է վեց միլիոն 252 հազար 890 դրամ աշխատավարձ:
Պատգամավորը որպես եկամուտներ է նշել 26 միլիոն 19 հազար 998 դրամ շահաբաժինը: Իր կինը՝ Հայարփի Բիչախչյանն էլ հայտարարագրել է մեկ միլիոն 440 հազար դրամ աշխատավարձ:
Պետոյանին է պատկանում «Մուշ-Կոլ» ընկերությունը, որի բաժնեմասերի 50 տոկոսն է իրենը, եւս 23 տոկոս բաժնեմաս էլ նա ունի «Արթ-Կան» ընկերությունում:
Նշենք, որ Պետոյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ հանդես չի եկել որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ: Եվ վերջին մեկ տարվա ընթացքում ԱԺ-ի օրինագծերի քվեարկությունների 70 տոկոսին ներկա չի գտնվել: Ու այս ամենի հետ վեց միլիոն դրամից ավել աշխատավարձ է ստացել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































