Բրազիլիայում առնվազն 15 ուսանող Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՈւսանողների փոխադրող ավտոբուս Է շրջվել Բրազիլիայի հարավարեւելյան շրջանում՝ Սան Պաուլու քաղաքից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 15 մարդ:
Folha de Sao Paulo թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 8-ին տեղական ժամանակով ժամը 23:20-ին (Երեւանի ժամանակով հունիսի 9-ին ժամը 06:20-ին) Սան Պաուլուից ոչ հեռու գտնվող Բերտիոգա մունիցիպալիտետում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է 15 մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, եւս 31 մարդ վերքեր են ստացել: Ընդամենն ավտոբուսում եղել Է 46 մարդ, որոնց մեծ մասը ուսանողներ Էին: Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



