Բեռլուսկոնին հիվանդանոցում կմնա մինչեւ հունիսի 9-ը
ОБЩЕСТВОԻտալիայի նախկին վարչապետ Սիլիվո Բեռլուսկոնին, որը հունիսի 7-ի առավոտյան հոսպիտալացվել Էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով, Միլանի San Raffaele հիվանդանոցում կմնա առնվազն մինչեւ հունիսի 9-ը: Այդ մասին հունիսի 8-ին հայտնել Է Corriere della Sera թերթը:
«Ամենայն հավանականությամբ Բեռլուսկոնին San Raffaele-ում կմնա մինչեւ հունիսի 9-ը, հնարավոր Է մինչեւ 10-ը: Նրա բժշկի՝ պրոֆեսոր Ալբերտո Ձանգրիլոյի սահմանած կարգն այն Է, որ ոչ մեկին չթողնեն հիվանդասենյակ: Բեռլուսկոնիին լիակատար հանգիստ Է անհրաժեշտ. նույնիսկ այն բանից հետո, երբ «Հառաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը դուրս գրվի, նա պետք Է Միլանում վարչական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրարշավի վերջին օրերն անցկացնի լիակատար հանգստի պայմաններում»,- գրել Է հրատարակությունը:
79-ամյա հայտնի քաղաքական գործիչը հոսպիտալացվել Է հոնիսի 7-ի առավոտյան այն բանից հետո, երբ դրանից մի քանի օր առաջ նոպա Է ունեցել, որն, ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, առաջացել Է սթրեսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



