Ինչպես հայտնի է՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Առոջնորդները» հեռուստասերիալում, այսուհետ հանդես կգա որպես նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ:
Թե ինչո՞ւ է դերասանուհին նման որոշում կայացրել, ի՞նչ նպատակով եւ քաղաքականության մեջ մինչեւ ո՞ւր է ուզում հասնել, Life.panorama.am-ը պարզել Անահիտ Մութաֆյանից:
««Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանի հետ համագործակցել եմ դեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շրջանակներում, գիտեմ Վահանի ուժը քաղաքականանության մեջ եւ հավատում եմ նրան, բայց բացի նրան հավատալուց, վստահում եմ նաեւ «Ռեֆորմիստներ» կուսակցության գաղափարախոսությանն ու ծրագրին: Կոնկրետ ինձ այստեղ ավելի շատ ձգեց մշակութային կողմը, որը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել մշակութային գործիչների համար: Օրինակ՝ մեր կուսակցությունն առաջարկություն է ուզում ներկայացնել, որպեսզի թատրոնն ունենա իր առանձին օրենսդրական համակարգը»,- նշեց դերասանուհին, ով ժամանակին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարակիրներից էր:
Հետաքրքրվելով, թե վախ չկա՞ արդյոք, որ մարդկանց մոտ հակառակ ազդեցություն կթողնի դերասանուհու՝ հաճախակի քաղաքական հայացքներ փոխելը, Անահիտը պատասխանեց.
«Ես երբեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեմ եղել, այլ ընդամենը համագործակցել եմ մշակութային ծրագրի շրջանակում, ընդ որում համագործակցել եմ հենց Վահան Բաբայանի հետ ընդամենը մեկ ֆլեշ-մոբով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



