Ինչպե՞ս որոշել ձեր ուղեղի «սեռը»
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Դուք կարող եք «կանացի ուղեղ» ունենալ տղամարդ լինելով, կամ էլ հակառակը` «տղամարդու ուղեղ»` լինելով կին: Այն, թե ձեր ուղեղը որ տիպին է պատկանում, կօգնեն ձեր ձեռքերը:
Դրա համար միացրեք ձեռքերն այնպես, որ մատները միահյուսվեն: Իսկ հիմա նայեք ձեր բութ մատներին` որն է վերևում` ձախը, թե աջը: Եթե դուք տղամարդ եք, ապա մեծ է հավանականությունը, որ ձախ բութ մատը կլինի վերևից, իսկ եթե կին եք, ապա վերևից պետք է լինի աջը: Այժմ առանձնացրեք ձեռքերը, և նայեք ցուցամատին ու մատնեմատին: Տղամարդկանց մոտ մատնեմատը երկար է ցուցամատից, իսկ կանանց մոտ դրանք գրեթե հավասար են:
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ինչքան մեծ է մատնեմատի ու ցուցամատի երկարության տարբերությունը, այդքան «տղամարդկային է» մարդու ուղեղը:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց մեր մատներն այսպես կոչված «ուղեղի սեռի» որոշիչն է, թեև բոլորս տարբեր հմտություններ և հետաքրքրություններ ունենք:



