Դսեղցիները հյուրընկալել են Լոռու մարզի տասնյակ համայնքների հարյուրավոր երեխաների
ОБЩЕСТВОԴսեղ համայնքը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ, հունիսի 6-ին հյուրընկալել է Լոռու մարզի տասնյակ համայնքների հարյուրավոր երեխաների: Մանկական մեծ տոնախմբությունն արդեն երկրորդ տարին է իրականացվում Լոռիում: Խորագիրն այս անգամ խաղաղությունն էր: Լոռեցիներին էին միացել նաև Արցախից տեղա հանված և Դսեղում ապաստան գտած ընտանիքների երեխաները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին COAF-ից, հիմնադրամի արտադասարանային խմբակների սաները հանդես են եկել մշակութային համարներով, ցուցահանդեսով, ցուցադրական ելույթներով: Հիմնադրամի շահառու մարզերի մի քանի տասնյակ դպրոցահասակ կամավորներ ևս միացել են միջոցառման կազմակերպման աշխատանքներին:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. ««Լոռու մարզում Հայաստանի մանուկներ հիմնադրամն աշխատում է հիմնավոր՝դրսևորելով համապարփակ մոտեցման իր ողջ ծրագրային փաթեթը: Մեզ համար ուրախալի է, որ այսօր մանկականտոնին ելույթ են ունենում ու աշխատանքներ են ցուցադրում հենց COAF-ի արտադասարանային խմբակներիսաները՝ ցույց տալով մեծ նվիրում ու խանդավառություն»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն ԱնուշԵդիգարյանը:
Լոռու մարզպետի օգնությամբ և մասնակից համայնքների ղեկավարության ջանքերով՝ երեխաներն ու նրանց ծնողները հնարավորություն ունեն միանալու իրենց տարեկիցների հետ միասին նշվող տոնին:
Հիմնադրամի գործընկերներն են «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների միջազգային փառատոնի մասնակիցները և նորաստեղծ «Տիեզերք» խումբը: Վերջինիս անդամները շատ կարևորեցին համայնքային և բակային հավաքները՝ մաղթելով, որ երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնեն իրար հետ խաղան և «խաղերից մնացած շատ սպիներ ունենան»»:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակներիկյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրայինմոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական ևտնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցողենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի ևՏավուշի մարզերի ավելի քան քառասունհինգ համայնքների 48 հազար բնակիչները:
2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցովառաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը ևմիջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:



