«Արեգնազան»-ի սաները համերգով շնորհավորել են աջարահայ երեխաներին
КУЛЬТУРА
ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ Բաթումի Ա. Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում հունիսի 6-ին տեղի է ունեցել Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաների համերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրի ն ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ նշելով. «Հանդիսատեսին ներկայացվեցին հայ ազգագրական երգերի ու պարերի, կոմիտասյան մշակումների կատարումներ:
Միջոցառման մասնակիցներին ուղղված իրենց ելույթներում աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և Ա. Մանթաշյանի անվ. Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը բարձր գնահատեցին դպրոցականների արվեստը՝ միաժամանակ կարևորելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ Հայրենիք-Սփյուռք մշակութային կապի ամրապնդման և փորձի փոխանակման ակտիվացման առումով»:




















































