Երևանի մշակութային կրթօջախների սաները բացօթյա բաց դաս են անցկացրել
ФОТО«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները բացօթյա բաց դասեր են անցկացրել։
Մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացված արդեն ավանդական դարձած մշակութային բաց դասերին մասնակցել են կերպարվեստի, պարարվեստի, ինչպես նաև երաժշտական խմբակների աշակերտները։
Ինքատիպ այս միջոցառմանը մասնակից են դարձել նաև անցորդ քաղաքացիները, ովքեր նշել են, որ մշակութային նմանատիպ միջոցառումները վառ գույներով են լցնում մայրաքաղաքի ամառային առօրյան, ինչը միաժամանակ և´ հաճելի է, և´ կարևոր:












Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



