Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը կեղծել է պաշտոնեական փաստաթուղթը
ОБЩЕСТВОԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական փաստաթղթում կեղծ տվյալններ մտցնելու դեպքի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերահսկողություն իրականացնող աշխատանքային խմբի անդամ Ստեփան Մուսիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իրականացված վերահսկողության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իրականությունը չափազանցնելու եւ բյուջետային միջոցների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացրած լինելու ո պետական շահը պաշտպանելու կեղ ծշարժառիթով, ունենալով վերահսկողության առարկային առնչվող տեղեկություններն ու փաստերը անաչառ եւ համակողմանի հավաքագրելու եւ արձանագրելու, վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերն արձանագրելու եւ ստորագրելու, իչպես նաեւ՝ իր ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ պետական շահը պաշտպանելուպարտականություններ՝ չի կատարել դրանք։
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել վերահսկողության ընթացքում կազմվող եւ ընթացիկ հաշվետվության հիմք հանդիսացող միջանկյալ փաստաթղթում՝ արձանագրության մեջ, եւ այնուհետեւ ստորագրել այն։
Ստեփան Մուսիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների առաջին մասով: Առաջինը նախատեսում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը հինգ տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, կամ երկուսից երեք ամիս ժամկետով կալանք, կամ էլ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում:
Ըատ երկրորդ հոդվածի՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Դատական գործին որպես իրեղեն ապացույց է կցվել վերոհիշյալ արձանագրությունը՝ մեկ փաթեթով։
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց դեռեւս չի ընտրվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



