Մինչեւ 2020 թվականն աշխարհում Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի 5 միլիարդը. Google
ОБЩЕСТВОՄինչեւ 2020 թվականն աշխարհում Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի 5 միլիարդը: Այս կանխատեսումն արել Է Google Ռոսիա-ի՝ մարկատինգի գծով տնօրեն Դմիտրի Կուզնեցովը՝ ելույթ ունենալով Google Think Performance խորհրդաժողովում:
«Եթե այն ժամանակներում (1990-ական թվականների վերջը) մենք խոսում Էինք, որ Համացանցը հասանելի Է արդեն տասնյակ կամ հարյուր միլիոնավոր մարդկանց, որովհետեւ համակարգիչը բավականին թանկ բան Էր, ապա այժմ մենք ասում ենք, որ Համացանցը հասանելի Է գրեթե բոլորին: Մենք կանխատեսում ենք, որ մինչեւ 2020 թվականն աշխարհում կլինի Համացանցի ավելի քան 5 մլրդ օգտատեր. մեծամասնության համար Համացանցից օգտվելու առաջին սարքը կդառնա սմարթֆոնը»,-ասել Է նա:
Կուզնեցովը նշել Է, որ միջին հաշվով 15 րոպեի ընթացքում աշխարհում գնում են շուրջ 50 հազար սմարթֆոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



