Ստամբուլում պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, որոնցից 8-ը` ոստիկան: Թուրքական «Դողան» լրատվամիջոցի տվյալներով զոհվել է մեկ, իսկ HaberTurk-ի տվյալներով` 2 քաղաքացի:
«Հուրիեթ»-ը հայտնում է, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ եղանակով է պայթյունն իրականացվել, սակայն ականատեսների վկայությունների համաձայն` պայթեցվել է կայանած մեքենան:
Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները: Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալները պայթյունի` ահաբեկչական հարձակում լինելու մասին են:
Թուրքական իրավապահ մարմինները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ միջոցներ են ձեռնարկել:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



