Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հունիսի 7-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Խոյերի պահվածքն այսօր թելադրվում է ընտանեկան իրավիճակով, սեփական տարածքի առկայությամբ կամ բացակայությամբ: Անցանկալի են երկարաժամկետ նախաձեռնությունները՝ կապված անշարժ գույքի և գումար վաստակելու հետ: Բացաված չեն զգացմունքային պոռթկումները, անսովոր զգացողությունները: Գրեթե ցանկացած ոլորտում հնարավոր է հանկարծակի լուսավորում: Այսօր գլխավորը ոչ թե կանոններին հետևելն է, այլ հագեցվածությունը և զգացմունքների խորությունը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում այս օրն օգտագործել ուսումնական նյութը յուրացնելու, կապերի պահպանման, տեղեկատվության որոնման համար: Կարելի է դիմել արդեն ծանոթ ծառայությանը, վերականգնել օգտակար համագործակցությունը, գնտել նախկին հաճախորդներին, աշակերտներին, դպրոցական ընկերներին: Լավ պահ է գործնական շփման և ազգականների հետ սերտ կապի համար: Օրվա նորությունները գերազանցապես դրական են: Հնարավոր են յուրօրինակ առաջարկություններ:

Երկվորյակ

Երկվորյակներին օրն օգնում է հարմար զրուցակիցներ և աշխատանք կատարողներ գտնել: Անպայման կգտնվի մեկը, ով հասկանում է ձեր ընթացիկ կարիքները կամ հետաքրքրություն է ցուցաբերում ձեր օգտակար գաղափարների նկատմամբ: Կարելի է կապ հաստատել հնարավոր հաճախորդի, գնորդի, միջնորդի հետ, օգնականներ գտնել տնային գործերի կատարման համար: Հաջող պահ է տնեցիների հետ հարաբերությունները լավացնելու համար:

Խեցգետին

Խեցգետինների համար զգացմունքային և տեղեկատվական հագեցած օր է, որը նաև գործելու համար տարածք է տալիս: Չարժե վախենալ նորից և անսովորից, այլապես կարող եք բաց թողնել աճի լավ հնարավորությունը: Գիտելիքների և հմտությունների հետ մեկտեղ կարող են պետք գալ նաև ինտուիտիվ ենթադրությունները: Բացառված չէ սուր անհանգստության րոպեն: Առավելագույն հաջողություն է խոստանում գործնական ակտիվությունը և տեղեկատվության հետ աշխատանքը:

Առյուծ

Օրվա ընթացքում Առյուծները նշանակալի ակնթարթներ կապրեն ներքին կյանքում: Այն ամենը, ինչը չի դիպչում զգացմունքներին, կարող է ձեր կողքով անցնել, անհետաքրքիր թվալ: Հետաքրքրությունների հիմնական ուղղությունը կարող է դառնալ տունը, անշարժ գույքը, ավտոմեքենան, անձնական կամ ընտանեկան բիզնեսը, գաղտնի գործարքը: Անցանկալի է պաշտոնական միջոցառումներին մասնակցելը, նախաձեռնությունները, հանրային ելույթները:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում թուլացնել տեմպը, փոխել հետաքրքրությունների ոլորտը և գործողությունների ուղղությունը: Այս օրը գերազանց հնարավորություն է տալիս սկսածը շարունակելու համար: Հաջողություն է սպասվում ոչ միայն նախօրեին սկսած գործերում, այլև նախկինում սառեցված նախագծերում: Հարմար պահ է բանակցությունների, գործնական հանդիպումների, հեղինակավոր մարդկանց և միությունների հետ ինտենսիվ համագործակցության համար:

Կշեռք

Կշեռքների համար կարևոր է զգալ պահի պահանջները և իրենց պահվածքը համապատասխանեցնել դրանց: Հնարավոր է, որ առաջին տեղում հայտնվեն ձեր լսարանի ճաշակներն ու կարիքները: Բացառված չէ, որ ստիպված լինեք հաշվի նստել տարիքով մեծ մարդկանց պահանջների և սովորությունների հետ: Գործերում հաջողությունը և ընտանիքում խաղաղությունն այսօր ավելի հավանական են, եթե բացակայում է սերունդների միջև հակամարտությունը:

Կարիճ

Երեկվա դրական միտումները Կարիճների համար պահպանվում են նաև այսօր: Եթե նախօրեին տրվել եք ծուլությանը և չեք նկատել հետաքրքիր հնարավորությունը, այսօր հնարավորություն կստանաք բաց թողածը լրացնելու: Գերազանց օր է գաղտնի գործելու, մարզական և ռազմական մանևրների, արդյունավետ իրավաբանական և ֆիզիկական պաշտպանության որոնման, բարոյական աջակցության ամրապնդման համար: Կարող եք ուժերն ուղղել բիզնեսի ընդլայնմանը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար վճռորոշ գործոնն այսօր կլինի զգացմունքային վերելքը: Դրա բացակայության դեպքում կարող եք պասիվություն, չափից դուրս զգուշավորություն դրսևորել: Ոգևորության ալիքի վրա, ընդհակառակը, ձեզ համար իրական կդառնան ամենահամարձակ գործողությունները: Կարող եք արհամարհել վտանգները, ռիսկի գնալ: Լավագույն արդյունքը կտան ոչ թե բացահայտ հարձակումները, այլ գաղտնի գործողությունները:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են ապավինել ընկերներին և շատ չվախենալ թշնամիներից: Չարժե վախենալ ուրիշի զգայունակությունից, յուրօրինակությունից, քմահաճույքներից: Այսօր նույնիսկ չարակամներն ակամայից կգործեն ձեր օգտին: Միությունները կկառուցվեն փոխադարձ հարգանքի վրա: Համագործակցության հիմքում կլինի հետաքրքրությունների ընդհանրությունը կամ մեթոդների նմանությունը: Առանձին անակնկալները չեն փչացնի ընդհանուր պատկերը:

Ջրհոս

Ջրհոսներին պետք կգա հոգեբանության իմացություն, կենցաղային իմաստնություն, զարգացած ինտուիցիա: Անգնահատելի ծառայություն կմատուցի ժամանակին միացած անվտանգության, ինքնապահպանման բնազդը: Օրը լավ է բարի մտադրություններով գործերի համար: Ընտանեկան ավանդույթները, բարոյական և հոգևոր արժեքները կարող են հրամաններից և ցուցումներից կարևոր դառնալ: Սովոր ժամանակացույցում հնարավոր են փոփոխություններ:

Ձկներ

Երեկվա ներդաշնակ միտումներն այսօր էլ կուրախացնեն Ձկներին: Եվս մեկ անգամ կպահանջվեն և ըստ արժանվույն կգնահատվեն ձեր ձեռքբերումներն ու տաղանդները: Չարժե ժամանակ և էներգիա ծախսել դատարկ երազանքների վրա,  եթե ցանկանում եք ձեր գործողություններին մասշտաբ և համոզչություն հաղորդել, արդարացում կամ պաշտպանություն ստանալ, ամրապնդել անձնական հեղինակությունը, ընդլայնել հեղինակավոր գործընկերների ցուցակը:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»