Ֆլորիդայի նահանգապետը 34 օկրուգներում արտակարգ դրություն է սահմանել «Քոլին» փոթորկի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՖլորիդայի տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել ԱՄՆ-ի այդ նահանգը պատուհասած «Քոլին» արեւադարձային փոթորկի պատճառով:Համապատասխան հրամանագիրը, որը հունիսի 6-ին ստորագրել Է նահանգապետ Ռիք Սքոթը, թույլ Է տալիս մոբիլիզացնել Ազգային գվա րդիան եւ ֆեդերալ կառավարությունից արտահերթ օգնություն ստանալ, որն անհրաժեշտ Է տարերային աղետի հետեւանքների վերացման համար:
Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, Ֆլորիդայի հարավում քամու արագությունը հասնում Է ժամում 80,5 կիլոմետրի, տեղումների քանակը կազմում Է 12,7 սանտիմետր: Կանխատեսվում Է, որ «Քոլինի» առաջշարժման համեմատ եղանակային պայմանները կվատթարանան: Նահանգապետ Սքոթը հորդորել Է նահանգի բնակչությանը՝ զգոն լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



