Իսկական ցեղասպանությունը Թուրքիան է իրականացրել հայերի նկատմամբ. Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդ
МЕЖДУНАРОДНОЕՍերբիայի արմատական կուսակցության առջնորդ Վոիսլավ Շեշելը հայտարարել է, որ Թուրքիան իսկական ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: «Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սրեբրենիցայում ցեղասպանություն է տեղի ունեցել: Տրագիկոմիկ հայտարարություն է։ Իսկական ցեղասպանությունը թուրքերն են գործել հայերի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Շեշելը։
Շեշելի նկատմամբ Հաագայի միջազգային դատարանում դատավարություն է ընթանում՝ Սրեբրենիցայի խաղաղ բնակչության սպանության մեղադրանքով: Շեշելը պնդում է, թե այնտեղ ռազմական հանցագործներ են սպանվել, այլ ոչ թե խաղաղ սերբ բնակչություն:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



