Ինչո՞վ են միմյանց նմանակում Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Գաբի Գալոյանը
ВИДЕОTert.am-ը գրում է.
«Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը 20 տարվա փորձ ունի պարարվեստի ասպարեզում: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակների պարային հատվածները բաժին է հասնում հենց Վիկային:
Սակայն վերջերս ավելի հաճախ է սկսվել շրջանառվել այն հարցը, որ տեսահոլովակների պարերը նմանվում են միմյանից: Համացանցում հայտնվեցին հարցազրույցներ, ուր նմանեցնում էին Գաբիի «Դավաճան ես» տեսահոլովակի պարային շարժումները Լիլիթ Հովհաննիսյանի «Էլի Լիլիթ» տեսահոլովակի պարայինշարժումներին: Օրեր առաջ, նոր` «Իմ սիրտը լիքն ա» տեսահոլովակով հանդես եկավ Հռիփսիմե Հակոբյանը, ում պարային շարժումներն այս անգամ նմանվում են Գաբիի տեսահոլովակի պարին:
Հետաքրքրական է, որ պարուսույցի նույնանման պարերի մասին շրջանառվում է ոչ միայն երգչուհիների երկրպագուների շրջանում` այլև շոու-բիզնեսի խոհանոցում:
Այս հարցի առընչությամբ Tert.am Youth-ը կապ հաստատեց Վիկա Մարտիրոսյանի հետ պարզելու նրա կարծիքը.
«Կյանքում չէի պատկերացնի, որ նման անհամեմատելի համեմատություն կարելի է անել: Բացարձակապես նմանություն չկա: Ժանրային, երաժշտական գրագիտություն ունեցողները չեն կարողանա համեմատել այս տեսահոլովակները: Լիլիթը ուրիշ ոճի մեջ է, Գաբին ուրիշ և Հռիփսիմեն բացարձակապես ուրիշ ոճի մեջ է: Նրանք չեն կարող նման լինել: Կխնդրեի տեսահոլովակների պարերն իրար կողք դնել` շարժումային և գծագրային և հետո նոր խոսել: Բացարձակապես նման չեն, որովհետև ժանրային տարբերությունները մեծ են»:
Պարուսույցի խնդրանքով Ձեզ ենք ներկայացնում քննարկվող 3 տեսահոլովակներն ու պարերը, որոնք նմանեցվում են իրար:



