Նոր կադրեր Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքից (լուսանկարներ)
ФОТО
Tert.am-ը գրում է.
Հունիսի 4-ին Մոսկվայում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ 24-ամյա Սարգս Կարապետյանի հարսանիքը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սարգսի ընտրյալը՝ Սալլին, Buy By Me ինտերնետ-նախագծի համասեփականատերն է, որն իրենից ներկայացնում է բրենդային հագուստի վերավաճառքի օնլայն-խանութ: Վրացուհին իր բիզնեսը հիմնել է երկու ընկերուհիների հետ շուրջ երեք տարի առաջ. Buy By Me-ն առաջին «resale store»-ն է Ռուսաստանում:
Հարսանեկան արարողությանն անցել է ազգային երգ ու պարով։ Միջոցառմանը երգել է հանրահայտ ամերիկյան «Maroon 5» խումբը։ Հարսանիքին երգել են նաև Արմենչիկը, Վերա Բրեժնևան, Տիմատին Ալլա Պուգաչովան և այլք։
Հարսանիքին ներկա գտնված հյուրերը պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում հարսանեկան արարողությունից։




















































