Աֆղանստանում սպանվել են ամերիկացի լրագրողն ու նրա թարգմանիչը
ОБЩЕСТВОԱֆղանստանում սպանվել են ԱՄՆ-ի Պետական հանրային ռադիոյի (NPR) լրագրող Դեւիդ Գիլքին եւ նրա թարգմանիչ Զաբիխուլա Թամանան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է ռադիոկայանի մամուլի ծառայությունը:
«Դեւիդ Գիլքին՝ NPR-ի լրագրողը, որն արձանագրում Էր պատերազմի ցավն ու վեհությունը, հունիսի 5-ին սպանվել Է Աֆղանստանում՝ աֆղանացի թարգմանիչ Զաբիխուլա Թամանայի հետ»,- ասված Է ռադիոկայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Դրանում ճշտվում Է, որ ռադիոկայանի աշխատակիցները տեղափոխություն Էին կատարում Աֆղանստանի բանակի ստորաբաժանման հետ, որն ընկել Է գնդակոծության տակ: Գիլքիի եւ Թամանայի հետ են եղել NPR-ի եւս երկու լրագրողներ, նրանք ողջ են մնացել:
Գիլքին լուսաբանում Էր մարտական գործողություններն Աֆղանստանում եւ Իրաքում, ինչպես նաեւ Գազայի հատվածում, աշխատել Է Հարավային Աֆրիկայում, Սոմալիում, Լիբերիայում: Ըստ որում NPR-ի ներկայացուցիչները չեն ճշտել, թե հատկապես ով Է իրականացրել գնդակոծությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



