Տղան սոցցանցերի աստղ Է դարձել՝ սեկվոյայի կոնը վերադարձնելով բնայգի
ОБЩЕСТВОՍեկվոյայի կոնը վերադարձնելով Kings Canyon ազգային բնայգի՝ տղան սոցցանցերի աստղ Է դարձել այն բանից հետո, երբ ներողության խնդրանքով տեսուչներին ուղարկված նրա երկտողը հրապարակել են Facebook-ի Kings Canyon պաշտոնական Էջում: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, տղայի անսովոր արարքի մասին հայ տնել Է BuzzFeed-ը:
«Ես անտառից կոն եմ վերցրել, բայց որոշեցի վերադարձնել այն: Հուսով են, որ կոնը կդնեն այն ծառի կողքին, որտեղից ես այն վերցրել եմ: Ներողություն եմ խնդրում իմ արարքի համար»,- ընդգծել Է պատանյակն իր նամակում, որն ամրացված Է ծառերից մեկի վրա: Նա ծեփաժապավենով նամակին Է կցել կոնը:
Գրության լուսանկարն ընդամենը մի քանի ժամում ավելի քան հազար ռեփոստ Է հավաքել Facebook-ում: Մեկնաբանություններում օգտատերերը տղային գովում են պատասխանատվության եւ հազվագյուտ տեսակի ծառերի փրկության գործում մարդու դերի ըմբռնման համար: Առանձին խրախուսանքի են արժանացել պատանու ծնողները, որոնք նրա մեջ պատասխանավության զգացում են արմատավորել:



