Սոթքում գայլը հոշոտել է պայմանագրային զինծառայողի տնտեսության ոչխարները
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում գայլը սպանդ է սարքել նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ներսես Համբարձումյանի անասնագոմում՝ հոշոտելով 7 գլուխ ոչխար ու գառ եւ վիրավորելով եւս 19 անասունի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, գյուղապետարանի կողմից կազմված հանձնաժողովի եւ անասնաբույժի ուսումնասիրությամբ՝ գոմում եղել են 26 գլուխ գառ ու ոչխար, որոնց գիշատիչը վնասել է մասամբ կամ ամբողջությամբ: Գոմում սատկած են գտել 3 գլուխ մայր ոչխար եւ 4 գառ: Ըստ անասնաբույժի եզրակացության՝ վիրավոր ոչխարներից ու գառներից 10-ը բուժման ենթակա չեն, մնացած 9-ի վերականգնվելու հավանականություն կա:
Խոսրով Խլղաթյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



