SpaceX ընկերությունը մտադիր է 2024թ.-ից սկսած ուղևորներ ուղարկել Մարս
ОБЩЕСТВОԱմերիկյան SpaceX տիեզերական ընկերությունը 8 տարի անց կսկսի մարդկանց ուղարկել Մարս:
Daily Mail-ի հաղորդմամբ` տիեզերական ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկը հայտնել է, որ նախատեսում է ուղևորատար հրթիռներ ուղարկել Մարս 2024-ին, որոնք տեղ կհասնեն 2025-ին:
Առաքելությունը կիրագործվի Flying Dragon հրթիռներով, որոնց թռիչքը դեպի Կարմիր մոլորակ կտևի 18 ամիս: Ելույթ ունենալով Կալիֆոռնիայում անցկացվող համաժողովում` Մասկը նշել է, որ Flying Dragon 2 հրթիռներով առաքելություն կուղարկի Մարս` սկսած 2018-ից, որից հետո կշարունակի անել նույնը՝ 26 ամիսը մեկ։
Իսկ մարդկանց տեղափոխող հրթիռները կսկսեն իրենց առաքելությունը 2024-ին: Flying Dragon 2 հրթիռի ինտերիերի չափերն են՝ 7.2 մետրը 3.7 մետրի վրա: Այն կարող է 7 ուղևոր տեղափոխել: 
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



