Շվեյցարացիները դեմ են արտահայտվել երաշխավորված եկամուտներին
МЕЖДУНАРОДНОЕՇվեյցարիայում ավարտվել է բնակչության երաշխավորված եկամուտների հարցով հանրաքվեն: Առաջին պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ շվեյցարացիների մեծ մասը հրաժարվել է երաշխավորված եկամուտներից, գրում է Spiegel-ը:
Նախնական տեղեկություններով, որոնք ներկայացնում է հասարակական կարծիքի ուսումնասիրության Gfs.bern ընկերությունը, այդ գաղափարի դեմ է քվեարկել 78 տոկոսը:
Այո է քվեարկել ընտրողների 22 տոկոսը. դա ավելին է, քան սպասվում էր, ասել է նախագծի հեղինակ Դանիել Հենին: Դա նշանակում է, որ քննարկումները կանցնեն միջազգային մակարդակի:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն առաջարկում էին գործազրկության դեպքում մեկ չափահաս քաղաքացու համար սահմանել ամսական մոտ 2300 եվրո եկամուտ:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



