Եղանակը Հայաստանում
ОБЩЕСТВОՀայաստանի տարածքում հունիսի 6-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 6-ին, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Կոտայքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+28,
Արարատում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+30,
Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +27+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +21+24։



