Կողմ եւ դեմ. Տղամարդը եւ կինը նույն տարում են ծնվել
ЛАЙФԸնտանեկան փորձագետները մինչեւ հիմա չեն կողմնորոշվել, թե ինչպիսին պիտի լինի իդեալական տարբերությունը ամուսնական զույգի տարիքների միջեւ: Յուրաքանչյուր կանոն, ինչպես հայտնի է, իր բացառություններն ունի:
Որպես կանոն, նույն տարում ծնվածների միջեւ ամուսնություններ կնքվում են վաղ տարիքում, երբ երիտասարդները միասին սովորել են, շփվել եւ հանգել այն եզրակացության, որ ուզում են ամբողջ կյանքը միասին ապրել: Նման ամուսնությունները շատ առավելություններ ունեն, որովհետեւ ամուսինները ընդհանուր հետաքրքրություններ ունեն, ապագայի նկատմամբ ընդհանուր հայացք, ընդհանուր ընկերներ: Հետեւաբար նրանք նույն հունով կընթանան եւ անընդհատ կիդեալականացնեն եւ կամրապնդեն իրենց ընտանեկան հարաբերությունները:
Սակայն այն ամուսնությունը, որում տղամարդն ու կինը նույն տարում են ծնվել, նաեւ իր թերություններն ունի: Ամենանշանակալիցներից մեկն այն փաստն է, որ երիտասարդ զույգը, մինչեւ ամուսնությունը իրար չափազանց լավ ճանաչելով, կարող է շատ արագ կորցնել հետաքրքրությունը երկրորդ կեսի հանդեպ: Այդ խնդրի ֆոնին տարեկից զույգերի մոտ անընդհատ վեճեր են առաջանում կենցաղային թեմաներով մանրուքների վերաբերյալ: Ընդ որում ի հայտ եկած վեճում յուրաքանչյուրն իրենը կպնդի, քանի որ զուգընկերներից մեկն ավելի տարիքով չէ, որ փոխզիջման գնա:
Այնուամենայնիվ, անհնար է զուգընկերների տարիքով որոշել, թե որքան երկարատեւ եւ երջանիկ կլինի նրանց ամուսնությունը, չէ որ փոխըմբռնման, վստահության եւ սիրո առկայությունը կարող է երջանիկ դարձնել տարիքային ցանկացած տարբերությամբ ամուսնությունը:
Աղբյուրը` La viva-ru



