Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ է նշանակում ձեր բնակարանի թիվը

ЛАЙФ

Բնակարանի հետ ձեզ բաժին է ընկնում նրա թիվը: 

Այսպես, նախ հաշվարկում ենք բնակարանի թվագիտական արժեքը եւ իմանում, թե հետագայում ինչպես ապրենք: Հաշվարկը շատ պարզ է. օրինակ,   թիվ 138 բնակարանը հավասար է 1 3 8 = 12. 1 2 = 3. «3»-ը 138 բնակարանի թվագիտական արժեքն է:  

Թիվ 1. Մոլորակը` արեւ: Նման բնակարանն իր տերերին լցնում է ստեղծագործական էներգիայով եւ կենսական ուրախությամբ: Այն մարդուն թույլ է տալիս աչքի ընկնել, գրավել շրջապատի ուշադրությունը: Դրանում իրենց լավ կզգան նկարիչները, բանաստեղծները, գրողները, լրագրողները: Բնակարանում պետք է շատ տարբեր լուսամփոփներ լինեն, իսկ տիրապետող գունապնակը` նարնջակարմիրը: Նման տան մթնոլորտը անհոգ է եւ բաց: Բայց փայլը նախատեսված է միայն բարի մարդկանց համար, իսկ չարերը նման տանը միայն վնասներ կկրեն: 

Թիվ  2. Մոլորակը` լուսին: Ինտուիցիա եւ հայեցողություն: Բնակարանը բարենպաստ է այնպիսի մարդկանց համար, որոնք աշխատում են փոքր երեխաների հետ, խոհարարների եւ երաժիշտների համար: Նման բնակարանում գլխավոր շեշտը պետք է ընկնի հայելու վրա, իսկ հիմնական գույնը մեղմ կրեմագույնն է` զմրուխտականաչի նուրբ երանգավորմամբ: Մտածեք լոգասենյակի արտաքին տեսքի մասին. այն պետք է անթերի լինի: 

Թիվ 3. Մոլորակը` Մարս: Կամք, վճռականություն, գործողություն: Այս բնակարանը ալարկոտների համար չէ: Եթե պասիվ լինեք, որոշումները կընդունեն ձեր փոխարեն: Այս բնակարանում ստիպված կլինեք անընդհատ ինչ-որ բան նորոգել` խողովակաշարը, փականները, աթոռները…  Տերերը պետք է լավ տոնուս ունենան եւ մշտական շարժման մեջ լինեն, հակառակ դեպքում էներգիայի կանգը հիվանդությունների պատճառ կդառնա: Ներքին հարդարման մեջ պետք է ավելի շատ կարմիր գույն լինի: Առավել ակտիվ տեղերն են` զուգարանը եւ միջանցքը, հոգ տարեք դրանց: 

Թիվ 4. Մոլորակը` Մերկուրի: Շփումները: Նման բնակարանում պետք է    «ապրի» առավելագույն ազնվությունը, սուտը կվերադառնա ձեզ: Այս տանն ապրողներին ձգում են ճանապարհորդությունները: Պատրաստվեք շատ շփվելու, ընդ որում` ոչ միայն տանը, այլեւ` աշխատավայրում:  Այս բնակարանը ձեզ շատ դիսպետչերական աշխատանք է խոստանում: Ներքին հարդարման մեջ գլխավորը տեղեկատվության հետ կապված օբյեկտներն են` սկսած հեռուստացույցից եւ հեռախոսից, վերջացրած պատերին լուսանկարներով  եւ շրջանակներում հիերոգլիֆներով: Իսկ բարենպաստ գույներն են երկնագույնը, մոխրագույնը, ինչպես նաեւ կապույտը եւ դեղինը: 

Թիվ 5. Մոլորակը` Յուպիտեր: Ընդլայնում: Այստեղ ամեն ինչ գլոբալ է. նման բնակարանի կյանքը կարող է կապված լինել քաղաքականության, գիտության հետ, ամեն ինչ ծառայում է մարդկանց միավորմանը հանուն ինչ-որ գաղափարի: Նման տան համար լավ է ծիրանագույնը: Իսկ իսկական զարդարանք կլինեն բրոնզե առարկաները, հատկապես`  հեռավոր երկրներից բերված:  Ձեզ թույլ մի տվեք ջղայնանալ, եւ ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: Եվ մի մոռացեք մեծ  գրադարանի մասին: 

Թիվ 6. Մոլորակը` Վեներա: Հանգիստ, սեր եւ հարմարավետություն: Այս բնակարանում ապրողների բախտը բերել է. ինչ կուզես արա. չեմ ուզում: Այստեղ ապրում են կամ բարի եւ հյուրընկալ մարդիկ, կամ էլ իսկական աղմկարարներ: Գույները շատ տաք են` բաց դարչնագույնից մինչեւ մուգ դարչնագույն:  Այս տանը մեծ բազմոցներ կան, խոշոր սեղան, գորգեր, ծաղիկներ…  Տունը լի է: Հատկապես նման բնակարանում սիրում են կենդանիների` կատուների, շների: Նման տանը մի հայհոյեք, միշտ մեղավոր կլինի վեճ սկսողը:  

Թիվ 7. Մոլորակը` Սատուրն: Անընդհատ փորձություններ են: Նման բնակարանի բնակիչները հաճախ նեղ վիճակում են լինում եւ տարբեր տեսակի սահմանափակումներ են զգում: Բայց ամեն ինչ այնքան վատ չէ: Այս բնակարանում դուք կկարողանաք կուտակել, վարպետանալ որեւէ բանում: Գլխավորը` հաճախ վերլուծեք ձեր արարքներն ու պահվածքը, օգտակար կլինի նաեւ քաղցելը եւ յոգայով զբաղվելը: Գերակշռող գույնը մուգ կապույտն է:  Ներքին ձեւավորման մեջ տիրապետող բան չկա: 

Թիվ 8. Մոլորակը` Ուրան: Սա աստղագետների եւ պայծառատեսների մոլորակ է, եթե այնտեղ հաստատվի որեւէ պրագմատիկ եւ նյութապաշտ, իրեն լավ չի զգա: Այս բնակարանում դուք միշտ շրջապատված կլինեք ընկերներով: Դրա ձեւավորման համար վառ, ծիածանային գույներ օգտագործեք. եւ անպայման պետք է առկա լինի երկնակապույտը: Զգույշ եղեք էլեկտրական սարքերի հետ եւ պատուհանները մաքուր պահեք: 

Թիվ 9. Մոլորակը` Նեպտուն: Շատ բարդ բնակարան է: Դրանում իրենց լավ կզգան հոգեւորականները, երաժիշտները, ծովայինները, էքստրասենսները: Այստեղ շատ հեշտ է խրվել անիրականանալի երազանքների մեջ եւ շատ վնասակար սովորույթներ ձեռք բերել:  Այս բնակարանն ասես բերմուդյան եռանկյունի է. այստեղ անընդհատ ինչ-որ իրեր են կորում եւ ամեն ինչ զուրկ է առողջ բանականությունից: Իսկ հիմա կարելի է ստուգել, թե ձեր բնակարանը եւ նրա մթնոլորտն ինչպես են համապատասխանում առաջարկված բնութագրերին:

Բայց չարժե այդ տեղեկություններին չափազանց լուրջ վերաբերվել: Ի վերջո, բնակարանը նրա տիրոջ հայելին է: Եվ թե ինչպիսին այն կլինի, դուք եք որոշումը: 

 Աղբյուրը` MyJane.ru

NEWS.am STYLE

 

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года