Հիմար հայտարարությունները չեմ մեկնաբանում. Խոսրով Հարությունյան
ИНТЕРВЬЮ
Ռուսաստանի ռազմավարական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել է, որ ոչ հեռու ապագայում Հայաստանը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ: Այս հայտարարությունը մամուլում, սոցիալական կայքերում և հասարակության լայն շրջանակներում մեծ զայրույթ է առաջացրել:
Past.am-ը ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների խնդրեց մեկնաբանել այս աղմկահարույց հայտարարությունը:
Արտաշես Գեղամյանը նշեց, որ արձակուրդի ավարտից հետո սիրով կպատասխանի մեր բոլոր հարցերին:Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով Հարությունյանը նույնպես արձակուրդում էին, բայց լսեցին մեր հարցը:
«Գիտեք, ես հանգստի մեջ եմ, դրա համար չեմ լսել: Չեմ պատկերացնում լսել նման բան ո՛չ հայ, ո՛չ ռուս քաղաքական գործչից»,- ասաց Հայկ Բաբուխանյանը: Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին ասաց, որ հիմար հայտարարությունները չի մեկնաբանում:
Ավելի վաղ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ում տեղեկացրել էր, որ դիմում է գրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` պահանջելով, որպեսզի Անդրանիկ Նիկողոսյանին զրկեն Աժ պատվո մեդալից:
Լևոն Փանոսյան




















































