Ահազանգ Արագածոտնի մարզից. աշակերտը պնդում է՝ տնօրենը փորձել է բռնաբարել ուսուցչուհուն
ОБЩЕСТВОShabat.am-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 4-ին, Shabat.am-ի խմբագրություն էր ահազանգել Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղի, Մեսրոպ Մխիթարյանի անվ. Միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկը, ով պնդում էր, թե դպրոցի տնօրեն՝ Էմին Մինասյանը փորձել է բռնաբարել նույն դպրոցում աշխատող ուսուցչուհիներից մեկին:
Երեխայի պնդմամբ՝ ինքը տեսել է, թե ինչպես է տնօրեն Է.Մինասյանը սեռական ոտնձգություններ ցուցաբերում ուսուցչուհու նկատմամբ: Աշակերտի խոսքով՝ ուսուցչուհին փորձել է փախչել:
Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը զրուցեց նաև դպրոցի տնօրենի հետ, ով նշեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
«Հա, հա, նման բան չկա, աշակերտ ա զանգե՞լ Ձեզ, դա զրպարտություն է, նման բան չկա՞ Ձեզ երկուշաբթի օրը հրավիրում եմ դպրոց՝ քննություն է, ամբողջ կոլեկտիվը կլինի այստեղ, կգաք, կպարզաբանենք»:
Հարցին, թե ըստ իրեն, ինչի՞ համար է երեխան նման քայլի դիմել, Մինասյանը պատասխանեց. «Կեղծ տեղեկատվություն է, եթե նման աշակերտ կա և ինքը զանգել է ուրեմն կարող ենք համարով, ամբողջ խոսակցությունը պարզաբանենք, ոչ մի խնդիր չկա: Ավելի լավ է գաք, սենց հեռախոսով չի լինի, ավելի լավ է գաք, պարզաբանենք: Կարող եք գյուղապետի հետ էլ կապնվել, ես այնպիսի ընտանիքում եմ ծնվել, հայրս եղել է մեր գյուղի ղեկավարը, մայրս դպրոցում է աշխատել: Չգիտեմ, թե ինչի համար է երեխան նման քայլ կամ արտահայտություն արել» :
Դպրոցի տնօրենը պնդում է, որ երեխայի ասածը անօրինականություն է և դրանք ստահոդ լուրեր են:
«Եթե նման բան լիներ, մարզպետարանում բոլորը տեղեկացված կլինեին, վերջիվերջո երեխա է, կարող է մտքով անցել է, որ նման բան ասի, կարող է մեկը սովորացրել է, եսիմ, չեմ կարող այդ բանը ասել, բայց նման բան ընդհանրապես չկա»,- ասաց դպրոցի տնօրենը:
Նշենք, որ Էմին Մինասյանը դպրոցում աշխատում է 2013թ.-ից, մասնագիտությամբ պատմաբան է, մինչ տնօրեն լինելը աշխատել է որպես գյուղապետի տեղակալը:



