Ում հետ է ամուսնանում Սամվել Կարապետյանի որդին
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մոսկվայում տեղի է ունենալու «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը։


Հարսանիքին հրավիրված Է հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։

Սարգսի ընտրյալը վրացուհի Սալլի Կինցուրաշվիլին է։

Նա հայտնի է ռուսական նորաձեւության ինդուստրիայում. Սալլին բազմիցս է նկատվել հեղինակավոր դիզայներների խանութ-սրահների բացման միջոցառումներին։


Սալլին էլ Buy By Me ինտերնետ-նախագծի համասեփականատերն է, որն իրենից ներկայացնում է բրենդային հագուստի վերավաճառքի օնլայն-խանութ: Վրացուհին իր բիզնեսը հիմնել է երկու ընկերուհիների հետ շուրջ երեք տարի առաջ. Buy By Me-ն առաջին «resale store»-ն է Ռուսաստանում:


Ինչ վերաբերվում է Սարգսին, ապա նա հանդիսանում է հոր ընկերության փոխտնօրենը։2013 թվականից ի վեր նա «Տաշիր» ընկերությունների խմբի կոմերցիոն գույքի կառավարման պատասխանատուն է։





