Թոմ Քրուզը 2 տարի չի տեսել դստերը. Պապարացիները «բռնացրել են» աղջկան ու տատին
ЛАЙФՀանրահայտ հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզն արդեն 1000 օր է (ավելի քան երկու տարի) չի տեսել իր միակ դստերը՝ Սուրիին, գրում է In Touch Weekly-ն: 10-ամյա աղջկան երեկ պապարացիներն են բռնացրել, երբ նա տատիկի ՝ Քեյթլինի հետ վերադառնում էր մարզադահլիճից:
Ի դեպ, մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դստեր հետ չհանդիպելու պատճառն այն է, որ Թոմը սկսել է հրապուրվել սաենտոլոգիայով:

Նրանք ոչ միայն չեն հանդիպում, այլեւ հեռախոսով էլ չեն խոսում:
«Թոմն ապրում ու շնչում է սաենտոլոգիայով: Նա հեռացել է Քեթիից ու որպես հետեւանք՝ Սուրիից, քանի որ աղջիկը շատ մտերիմ է մոր հետ: Վերջին անգամ Թոմն ու Սուրին հանդիպել են, երբ աղջիկը յոթ տարեկան էր»,- նշում են մոտ կանգնած աղբյորները:

Այդ կրոնական հոսանքի հետնորդները վստահ են, որ իրենց չպետք է հաղորդակցվեն նրանց հետ, ովքեր լքել են եկեղեցին:
Դրա համար էլ 53-ամյա Թոմը ամեն կերպ խուսափում է իր նախկին կնոջ՝ 37-ամյա Քեթի Հոլմսի հետ շփումներից, որից դեռ 2012-ին է բաժանվել:



